Եվրասիական տնտեսական միությունը ԵԱՏՄ-ի սահմաններից դուրս մեծացրել է առևտրի շրջանառությունը 24.5%-ով։ Ըստ հրապարակաված զեկույցի՝ 2021թ․-ի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում առևտրաշրջանառությունը հասել է 371.1 մլրդ ԱՄՆ դոլարի, որից արտահանումը կազմում է 223,6 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 147,5 մլրդ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը աճել է 24.6%-ով (44.1 մլրդ դոլար), իսկ ներմուծումը `24.5% -ով (29 մլրդ դոլարով): Հայաստանում ցուցանիշները նույնպես աճել են գրանցել։ Ընդհանուր շրջանառությունը կազմել է 2 346,9 մլն դոլար, որից 999,2 մլն դոլարը բաժի է ընկնում արտահանմանն, իսկ 1347,7-ը ներմուծմանը։ Անցած տարի նույն ժամանակահատվածի համամատ այն աճել է 19.2%-ով:
ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների հիմնական գնորդները Եվրամիության երկրներն են՝ նրանց բաժին է ընկնում արտահանման 42%-ը։ Գնորդներից առաջինը Նիդերլանդներն է ՝ 9.7% , հետո Գերմանիան՝ 6,2%, Իտալիան ՝ 4,5%, Լեհաստան ՝ 3,4%։
Դեպի ԵԱՏՄ ներմուծման մեծ բաժինը ընկնում է Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդի երկրներին՝ մոտ 45,6%, որտեղ առաջատարը Չիանաստանն է 25,6%։
ԵԱՏՄ անդամ երկրների արտահանման հիմնական մասնաբաժինը էներգետիկ արտադրանքն է, որը կազմում է ընդհանուր արտահանման 53.7% -ը, այլ միջանկյալ ապրանքներ ` 28,7%: