Շվեյցարացի և իտալացի ֆուտբոլիստները չկարողացան պարզել հաղթողին 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղում:

C խմբի խաղը, որը տեղի ունեցավ կիրակի օրը Բազելում, ավարտվեց 0-0 հաշվով: 53-րդ րոպեին իտալացիները հնարավորություն ունեին առաջ անցնելու, սակայն Ժորժինյոն չիրացրեց 11 մետրանոցը. գնդակը նրա հարվածից հետո որսաց շվեյցարացի դարպասապահ Յան Սոմերը:

Այսպիսով, Իտալիայի հավաքականը գերազանցեց աշխարհի ամենաերկար անպարտելիության շարքի ռեկորդը: Իտալացիները 36 խաղ անընմեջ չեն պարտվել: Նախորդ ձեռքբերումը պատկանում էր Իսպանիայի (2007-2009) և Բրազիլիայի (1993-1996) հավաքականներին, որոնք 35 խաղում պարտություն չեն կրել:

Վերջին անգամ Ռոբերտո Մանչինիի թիմը պարտվել է 2018 թվականին Ազգերի լիգայի Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ խաղում (0-1)։

Այս խմբի մյուս խաղում Բուլղարիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Լիտվայի ընտրանուն։

Մրցաշարային աղյուսակը C խմբում.

1. Իտալիա – 11 միավոր
2. Շվեյցարիա – 7
3. Բուլղարիա – 5
4. Հյուսիսային Իռլանդիա – 4
5. Լիտվա – 0

 

Աղբյուր՝ armsport.am

505