Քադաֆիի որդին ազատ է արձակվել
«Libyan Observer»-ը գրում է, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաադի Քադաֆին, ազատ է արձակվել Տրիպոլիի բանտից և անմիջապես մեկնել է Թուրքիա։
Արդարադատության նախարարության աղբյուրները նշել են, որ Սաադին «բանտից ազատվել է դատարանի որոշման համաձայն», որը տրվել էր մի քանի տարի առաջ: Գլխավոր դատախազը, ըստ աղբյուրի, խնդրել է, որ որոշումն ի կատար ածվի «բոլոր անհրաժեշտ պայմանները բավարարվելուն պես»:
2011 թվականին Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո սկսվեց հետապնդում նրա հարազատների նկատմամբ: Որդին՝ Սաադին, փախավ Նիգեր, սակայն 2014-ին նա հանձնվեց Լիբիայի նոր իշխանություններին:
Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլով է զբաղվել՝ 2001/02 մրցաշրջանում դառնալով Լիբիայի առաջնության լավագույն ռմբարկուն։
06 Սեպտեմբեր, 2021 15:04
1934
Քադաֆիի որդու վրա 18 անգամ կրակել են․ Al Hadath
06 Փետրվար, 2026 12:10
Սպանվել է Քադաֆիի որդին․ նա չի հուղարկավորվի մինչև հետաքննության ավարտը
04 Փետրվար, 2026 11:53
Մուամար Քադաֆիի սիրելի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, հավակնում է Լիբիայի նախագահի պաշտոնին
15 Նոյեմբեր, 2021 21:42
Գրական ցերեկույթ՝ «Ակնթարթներ Սաադիի և Իսահակյանի հետ»
20 Մայիս, 2021 20:11
Քադաֆիի որդու վրա 18 անգամ կրակել են․ Al Hadath
06 Փետրվար, 2026 12:10
Սպանվել է Քադաֆիի որդին․ նա չի հուղարկավորվի մինչև հետաքննության ավարտը
04 Փետրվար, 2026 11:53
Սարկոզին դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ «Քադաֆիի փողերի» գործով
26 Սեպտեմբեր, 2025 11:16