«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքով, որն Ազգային ժողովն ընդունեց մարտի 24-ին, ԲՈւՀ-երի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքներ եւ մեխանիզմներ են ներդրվում: Օրենքի նախագծի հիմնական նորամուծություններից մեկն այն էր, որ «Հայոց լեզու» առարկայի քննությունը 2023 թվականից պարտադիր կլինի բոլոր մասնագիտությունների ընդունելության համար։

Araratnews.am-ը դիմեց ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2022 թվականին բուհ ընդունվելու կարգի ճշտման համար, թե արդյոք հայոց լեզվի քննությունը պարտադիր կլինի բոլոր դիմորդների համար:

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքը, որով պարտադիր էր, որ բոլոր բուհերը հայոց լեզվի քննություն կազմակերպեին, այլեւս չի գործում։ Սահմանադրական դատարանում կասեցվել է օրենքի գործողությունը՝ այնտեղ որոշ դրույթների սահմանադրականության հետ կապված խնդիր կար։ 

Քննությունների ցանկում ընդհանրապես կարող են լինել փոփոխություններ՝ դրանք չեն վերաբերում միայն հայերենին։ Քննությունների եւ մասնագիտությունների ցանկը հաստատվում է ամեն տարի։

Այս պահին այդ ամենը քննարկումների փուլում է։ Քննարկվում է քննությունների եւ մասնագիտությունների ցանկը, որը պետք է հաստատվի մինչեւ նոյեմբեր»,- ի պատասխան մեր հարցին ասացին ԿԳՄՍՆ մամուլի հետ կապերի վարչությունից։

Մարիամ Գեւորգյան

430