Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի մահվան և մեկ այլ զինծառայողի վիրավորման առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտնում է ՔԿ-ն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14 Սեպտեմբեր, 2021 19:14
1030
Զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե
10 Հոկտեմբեր, 2026 16:01
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրահեղձ եղած անձի մահվան դեպքով վարույթի իրավական գնահատականը փոփոխվել է․ ՔԿ
29 Սեպտեմբեր, 2026 14:06
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05 Սեպտեմբեր, 2026 14:25