«Ավան» հոգեկան  առողջության կենտրոնում բացվել է ստացիոնար բաժանմունք երեխաների համար՝ գեղեցիկ և հարմարավետ պայմաններով ու համալրված մասնագետներով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հրապարակելով տեսանյութ բացման իր խոսքից և նշելով.

«Հատուկ շնորհակալություն Թերլեմեզյանի աշակերտներին, որ իրենց արտակարգ սիրուն աշխատանքներով զարդարեցին մեր կենտրոնը:

Երկրի մասին պատկերացում կարելի է կազմել նրանից, թե ինչպես են հոգ տանում երեխաների, ծերերի ու խոցելի մարդկանց կնատմամբ:

Այս բաժանմունքը ևս մի ապացույց է, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»:

 

139