Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է  տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Ոսկեվազ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:

Shamshyan.com- ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Երևանից վերադառնալիս են եղել  Գյումրու բժշկական կենտրոն, ճանապարհին նկատել են վթարը և բժիշկները կանգնել են, օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ  վաշտի  1-ին դասակի ավագ տեսուչներ  Լավրենտ Գալստյանն ու Էդուարդ Աղաբեկյանը:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Արթուր Մինասյանը: Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է  վարորդների և վիրավորների ինքնությունը: 

152