Սևաստոպոլի սենատոր Եկատերինա Ալթաբաևան, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի «բռնակցման» վերաբերյալ հայտարարությանը, նշել է, որ այն պայմանավորված է Թուրքիայի՝ միջնադարյան ժամանակների հանդեպ կարոտախտով, սակայն այսօր նման հայտարարությունը Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ փորձ է:
«Ղրիմի բնակիչների, այդ թվում՝ Ղրիմի թաթարների որոշումը, անկասկած, վերջնական է: Այսօրվա քաղաքական գործիչները կարող են արտահայտել իրենց կարծիքը: Կարծում եմ, որ դա նրանց իրավունքն է: Մենք խստորեն հետևելու ենք մեր սահմանադրությանը: Ռուսաստանի տարածքային ամբողջականության վրա հարձակումը վատ պատմություն է»,- ասել է Ալթաբաևան:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, խոսել է  Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման՝  ներառյալ «բռնակցված» Ղրիմի մասին: Նա նաեւ անդրադարձել է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտությանը:

550