ArmeniaNews-ը գրում է.

ՀՀ նախկին երեք նախագահներից ոչ ոք չի մասնակցել  սեպտեմբերի 21-ին կայացած Անկախության միջոցառմանը։

Ըստ MediaNews-ի հավաստի տեղեկությունների դեռևս օրեր առաջ ՀՀ կառավարությունը անկախության օրվա միջոցառման հրավիրատոմս էր ուղարկել նախկին երեք նախագահներին: Երեկ Հանրապետության հրապարակում կայացած միջոցառմանը սակայն նախկին նախագահներից և ոչ ոք ներկա չէր:

Այս դեպքում կարևոր չէր քաղաքական հայացքներն ու ընդդիմադիր կեցվածքը, խոսքը ՀՀ անկախությանը նվիրված միջոցառման մասին էր, որին որպես նախկին նախագահ պարտավոր էին ներկա գտնվել, բայց ինչպես և սպասվում էր նախկին նախագահների համար սեփական ամբիցիաներն ավելի առաջնային են, քան պետական միջոցառումը:

1303