ArmeniaNews.net-ը գրում է.

Արդեն հայտնել ենք, որ  դեռևս օրեր առաջ ՀՀ կառավարությունը երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառման հրավիրատոմս էր ուղարկել նախկին երեք նախագահներին, սակայն երեկ  կայացած միջոցառմանը նախկին նախագահներից և ոչ ոք ներկա չէր:

Բայց եթե նախկին նախագահների` միջոցառմանը չմասնալցելու փաստը կարելի է փոքրիշատե հասկանալ վերջիններիս ընդդիմախոսությամբ, չնայած որ խոսքը պետական միջոցառման մասին էր և պետք չէր սեփական ամբիցիաները վեր դասել ՀՀ անկախությանը նվիրված միջոցառումից, ապա գրեթե անհասկանալի է կաթողիկոսի պահվածքը:

Կառավարությունը միջոցառման մասնակցության հրավիրատոմս է ուղարկել նաև կաթողիկոսին, բայց չգիտես ինչու, վերջինս չի բարեհաճել ներկայանալ միջոցառմանը:

Թերևս Կաթողիկոսի պարտականությունը ստանձնած հոգևոր հովվին վայել չէ իր իսկ ժողովրդին, կամ ինչպես հոգևոր հովիվն է անվանում, հոտին միայնակ թողնել:

2033