Այսօր ժամը 13:37-ին, Արցախի ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել` Ստեփանակերտ քաղաքի Սպանդարյան 87 հասցեում բռնկված հրդեհի մասին:

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական երկու մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։

Ծառայությունը տեղեկացնում է, որ հրշեջ փրկարարները մեկուսացրել են կրակը և այն չի տարածվել ամբողջ բնակարանում։ Հրդեհը մարվել է ժամը 14:59-ին:

Նախնական տվյալներով էլեկտրալարերի կարճ միացումից առաջացած կրակից այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ս.Բ.-ին պատկանող երկհարկանի առանձնատան երկրորդ հարկի երեք սենյակն ամբողջությամբ:

Նշվում է, որ տուժածներ չկան։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

537