

«Միացյալ Նահանգների կառավարությունը պահանջում է բռնագրավել Հոլմբի Հիլզում գտնվող մեգա-առանձնատունը՝ պնդելով, որ տունը գնել է հայ գործարարի կողմից Հայաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքին վճարված կաշառքով, հինգշաբթի հայտարարել է Արդարադատության նախարարությունը»,- գրում է ամերիկյան «Այվիթնեսնյուզ» (Eyewitness News)-ը։
Հոդվածում նշվում է, որ ըստ դատարանի պնդման` կաշառքը տրվել է գործարար, «Սուպեր նախարար» մականունով հայտնի Գագիկ Խաչատրյանին. «Երկուշաբթի օրը Լոս Անջելեսի դաշնային դատարան ներկայացված բողոքում, ԴԱ-ն պնդում է, որ գործարար Սեդրակ Առուստամյանը 66-ամյա Խաչատրյանին և նրա ընտանիքին վճարել է ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց: Կաշառքի վճարումները, իբր, օգտագործվել են South Mapleton Drive-ում գտնվող Holmby Hills գույքը գնելու համար, որը վերջերս վաճառքի էր հանվել $63,5 միլիոնով»: Ի դեպ դատարանը հայտնել է որ Խաչատրյանին և նրա որդիներին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի խախտմամբ կաշառք ստանալու համար։ Առուստամյանի նկատմամբ Հայաստանում քրեական գործ է հարուցվել նաև կաշառք տալու համար»։
Կառավարությունը պնդում է, որ տունը ապօրինի է գնվել օտարերկրյա պետության դեմ կատարված հանցագործությունից ստացված հասույթով, եւ վերաբերում է պետական պաշտոնյայի կաշառակերությանը:
Օտարերկրյա պաշտոնական կոռուպցիայից ստացված եկամուտները կբռնագրավվեն և, անհրաժեշտության դեպքում կհատուցվեն նրանց, ովքեր տուժել են օրինախախտների կողմից։