ՀՀ ԶՈւ, ՀԱՊԿ գործընկերների ռազմական ներուժ՝ անհրաժեշտության պարագայում: Այսպես է պատասխանել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այն հարցին, թե ո՞րն է ՀՀ սուվերեն տարածքի ապահովման իր գնահատականը::

Ազատություն ՌԿ-ի եթերում նա ասել է. ՛՛Բնականաբար, մենք առաջին հերթին հույսը պետք է դնենք մեր ուժերի վրա: Սա է տարածաշրջանային խաղաղության մեր բանաձևը: Անհրաժեշտության դեպքում հրավիրել նաև մեր ՀԱՊԿ գործընկերներին թե՛ մոնիթորինգի, ինչու ոչ՝ նաև հետագա զարգացումների համար՛՛:

Դիտարկմանը, թե պատերազմի ընթացքում շատ է քննարկվել, որ ՀԱՊԿ անդամ երկրները դանդաղում են, չեն արձագանքում, Պապիկյանն ասել է. ՛՛Պատերազմն այլ իրողություն է, ՀՀ սուվերեն տարածքը՝ այլ իրողություն, և այն, որ ՀՀ-ն հիմա ՀԱՊԿ նախագահող է, իր հերթին մեզ լրացուցիչ հնարավորություն է ընձեռում ունենալ երաշխիք այդ ուղղությամբ՛՛:

Պատասխանելով հարցին, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները հայտարարում, թե Որոտան-Շուռնուխ հատվածը մեր տարածքը չէ՝ Պապիկյանն ասել է. ՛՛Մի բան է խոսել ՀՀ սահմանների մասին, մի բան է՝ խոսել մեր հայրենիքի՝ մեր ունեցած պատկերացումների մասին՛՛:

 

161