Աջափնյակում փակվեց վերջին աղբամուղը. Երևանի աղբամուղների ավելի քան 60%-ն արդեն իսկ փակվել է (տեսանյութ)

2020թ.-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում համակարգված մեկնարկեց բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ իրականացվող ծրագիրը լայն թափ ստացավ այս տարի: «Աղբամուղների փակումն այլընտրանք չունի, մարդկային նորմալ կյանքի որակի խախտում կա այդտեղ:
Պետք է մեր վարչական շրջանների ղեկավարներն իրենց ղեկավարությամբ ամեն ինչ անեն, որպեսզի այդ աղբամուղները փակվեն, իհարկե օրենքի սահմաններում»,- ընդգծում է քաղաքապետը: Աջափնյակն առաջինն է Երևանի վարչական շրջաններից, որտեղ ծրագիրն ամբողջությամբ կատարվեց: Օրերս զոդվեցին վերջին երկու աղբամուղները:
30 Սեպտեմբեր, 2021 16:09
401