Օդերևութաբանները տեղումների քանակը հոկտեմբերին կանխատեսում են միջին ամսական նորմային մոտ, բայց և հիշեցնում են՝ հոկտեմբերը տարվա երկրորդ ամենատեղումնառատ ամիսն է մայիսից հետո։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հոկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը։

Դրա համաձայն, ջերմաստիճանն ամսվա ընթացքում կշարունկի նվազել, կավելանան ամպամածությունները, անձրևներն ու մառախուղները, հիմնականում` Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին:

Բայց պարզ օրերը դեռ գերակշռող կլինեն։

Օդերևութաբանները տեղումների քանակը հոկտեմբերին կանխատեսում են միջին ամսական նորմային մոտ, բայց և հիշեցնում են հոկտեմբերը տարվա երկրորդ ամենատեղումնառատ ամիսն է մայիսից հետո։

Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ըստ կանխատեսումների, այն մայրաքաղաքում միջինը կլինի +12...+14 աստիճան։ Առաջին տասնօրյակում առանձին օրեր ջերմաստիճանը ցերեկը Երևանում կարող է բարձրանալ մինչև +26...+28, բայց ամսվg վերջին օրերին` երրորդ տասնօրյակում, գիշերային ժամերին այն կնվազի մինչև +2...+4 աստիճան։

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանը ցերեկը կարող է գրանցվել մինչև +20...+23 աստիճան, իսկ ամսվա վերջին գիշերային ջերմաստիճանը կիջնի 0-ից ցածր` մինչև -2...-5։

Լոռու մարզում ևս ամսվա սկիզբը աչքի կընկնի ջերմ օրերով, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +22...+25, իսկ երրորդ տասնօրյակում գիշերը կնվազի մինչև 0...+3 աստիճան։

Տավուշում ևս ամիսը կսկսվի մինչև +25...+28 աստիճան ցերեկային ջերմությամբ, իսկ ամսվա վերջում գիշերային ժամերին կնվազի մինչև +2...+5 աստիճան։

Վայոց Ձորի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկները կգրանցվի +26...+28 աստիճան ջերմություն, լեռնային շրջաններում՝ +20...+23։ Իսկ ամսվա վերջին տասնօրյակում գիշերը նախալեռնային շրջաններում կգրանցվի մինչև +1...+3, լեռնային շրջաններում` -2...-5 աստիճան նվազում։

Սյունիքի հովտային շրջաններում ևս առանձին օրերի ջերմաստիճանը կարող է հասնել +26...+30–ի, նախալեռնային շրջաններում՝ +20...+24։ Իսկ նոյեմբերին մոտ գիշերային ժամերին հովտային շրջաններում ջերմաստիճանը կնվազի մինչև` +2...+5, նախալեռնային շրջաններում` 0...-3 աստիճան։

934