ԱՄՆ-ն, որպես իր ռազմավարության մաս, մտադիր է Չինաստանի հետ առևտուր անել ուժեղի դիրքերից: Այս մասին հայտարարել է ամերիկյան առևտրային բանակցող Քեթրին Թեյը Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ:

«Ի տարբերություն նախկինի, ներկայիս վարչակազմը գործելու է ուժեղ դիրքերից, քանի որ մենք ներդրումներ ենք կատարում մեր աշխատողների և մեր ենթակառուցվածքների վրա: Մենք շարունակում ենք լրջորեն մտահոգված լինել Չինաստանի կառավարության և ոչ շուկայական առևտրային գործելակերպերով։ Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած ամբողջ գործիքակազմը և, անհրաժեշտության դեպքում, կմշակենք ամերիկյան տնտեսական շահերը վնասակար քաղաքականությունից և գործելակերպից պաշտպանելու նոր միջոցներ»,- նշել է Թեյը։

903