Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիան բանակցություններ է վարում ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի գնման շուրջ՝ դրանք հետագայում Կիևին փոխանցելու համար՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային կարևորագույն զենքի մատակարարումը կասեցնելու ֆոնին։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակը, հաղորդում է Reuters-ը։

«Ես կարող եմ հաստատել, որ այս հարցի շուրջ իսկապես ինտենսիվ քննարկումներ են ընթանում»,- ասել է նա։

Հուլիսի 4-ին Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Կուչերենկոն հայտարարել է, որ Կիևը կխնդրի իր դաշնակիցներին Եվրոպայում վճարել ԱՄՆ-ից Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման համար։

123