
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընդդիմադիր քաղաքական դեմքերը լծվում են Գարեգին Բ-ի պաշտպանությանը:
Մասնավորապես նրանք կոչ են անում Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Գարեգին Բ-ին դիմավորել օդանավակայանում:
Նման կոչով է հանդես եկել դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որպեսզի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեն նրան:
Այդպիսի կոչով է նաև հանդես եկել Նիկոլ Փաշինյանի հրամանով ԱԱԾ պետ դառած և վարչապետից գեներալի ուսադիր ստացած, ապա Սերժ Սարգսյանի «թևի տակ» տեղավորված Արթուր Վանեցյանը:
ԴԱՀԿ նախկին պետ, «Հայոց համազգային միասնություն» կուսակցության ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան) ևս իր աջակցություն է հայտնել Գարեգին Բ-ին:
Գարեգին Բ-ին իր աջակցություն է հայտնել նաև Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին խուլիգանական վարքագծով աչքի ընկած, Էջմիածնի ավագանու «Էջմիածին» դաշինքի (դաշինքում ընդգրկված են «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Համերաշխություն» կուսակցությունները) ղեկավար Սևակ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը հանրությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անձեռնմխելիությունից զրկված Տարոն Մարգարյանը թեկնածուական թեզ էր պաշտպանում ԵՊՏՀ-ում Երևանի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, և ուսխորհուրդը Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ գրոհել էր լրագրողների վրա, դրսևորել լկտի վարքագիծ, հնչեցրել հայհոյանքներ: Ուսխորհուրդն այդպիսով փորձել էր «պաշտպանել» իր առաջնորդ Տարոն Մարգարյանին, որպեսզի լրագրողները չարձանագրեն, թե ինչպես է նա պաշտպանում ատենախոսությունը:
Լրագրողների վրա հարձակված մյուս երիտասարդը, որը «օպերացիան» համակարգողների թվում էր, Սերգո Խառատյանն էր: Նա նույնպես ՀՀԿ-ական էր, ուսխորհրդի փոխնախագահը: Նույն վարքագծով աչքի ընկած երիտասարդներից մեկն էլ Սարգիս Մուրադյանն էր, որը նույնպես ՀՀԿ-ական էր:
Աղմկահարույց դեպքից հետո հանրությունը նշված բոլոր անձանց սկսեց կոչել «սաքուլիկներ», քանի որ նրանցից մեկը միջադեպի ժամանակ ասել էր՝ «Սաքուլի՛կ, կիլդիմ չբռնես»:
Այս դեպքերից որոշ ժամանակ անց Սևակ Խաչատրյանը նշանակվեց համալսարանի պրոռեկտոր, իսկ 2018 թվականի նոյեմբերին ազատվեց պաշտոնից:
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ։