SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաքննություն է կատարվում երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված հաղորդման փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը  19:30-ին, նշված ենթակայանի շտապօգնության բժիշկների թիվ 6 խումբը ահազանգել է  ոստիկանության Շենգավիթի բաժին, որ կանչով մեկնել են Նորագավիթ թաղամասի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են էլեկտրահարված կնոջ դի:

 Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ապերյանի և Շենգավիթի  քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ  Բավեյանի գլխավորությամբ:

 Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակչուհի,  58-ամյա  Լ. Ա.-ն էր, ով լոգարանում ինքնասպանություն է գործել՝ մալուխները վանդակի մեջ մտցնելու և ձեռքով հոսանքը բռնելու, հոսանքահարվելու միջոցով:

 Քննիչի որոշմամբ նշանակվել  են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

2508