Մոսկվան հիմքեր չունի կարծելու, որ Թեհրանը չի ցանկանում շարունակել միջուկային գործարքի վերականգնման գործընթացը, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը միայն ժամանակի հարց է: Այս մասին ասել է Վիեննայում՝ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ Նա նշել է, որ Իրանի իշխանությունները գրեթե ավարտել են Վիեննայում միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների թիմի ձևավորումը: «Վիեննայի բանակցություններին մասնակցելը կամավոր է: Դա բխում է բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Իրանի շահերից: Մենք հիմքեր չունենք ենթադրելու, որ Թեհրանը չի ցանկանում շարունակել գործընթացը: Բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը ժամանակի հարց է, ոչ այնքան հեռավոր ապագա»,- գրել է Ուլյանովը իր թվիթերյան էջում:

2015-ին Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը ստորագրեցին փաստաթուղթ, ըստ որի՝ Թեհրանի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց, այսինքն՝ Իրանը միջուկային զենք չի ստանա:
 

758