Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի առանձնազրույցը:

Նախագահներ Սարգսյանը և Մատարելլան անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին: Նրանք նշել են, որ հայ և իտալացի ժողովուրդները, որպես աշխարհի հնագույն քաղաքակրթություններ կրողներ, փոխհարաբերությունների հարուստ տարեգրություն ունեն, որի հիմքում պատմական սերտ առնչություններն են և նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը:

Հայաստանի և Իտալիայի նախագահները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարածաշրջանային և միջազգային զարգացումների ու խնդիրների վերաբերյալ: 

285