Սերբիայի և Կոսովոյի սահմանին նորից անհանգիստ է։

Այսօր առավոտյան Կոսովոյի ոստիկանությունը ներխուժել է սերբական Հյուսիսային Միտրովիցայի քաղաքային դեղատներ, գրասենյակներ, բնակելի տներ և պահեստներ` մաքսային փաստաթղթերը ստուգելու համար: Ակցիան ուղեկցվել է արցունքաբեր գազով, աղմուկի նռնակների պայթյուններով: Անկարգությունների ժամանակ մի քանի մեքենա է այրվել:

Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոհիայի գրասենյակի տնօրեն Պետար Պետկովիչը, մեկնաբանելով այս միջադեպը, նշել է, որ ինքնահռչակ հանրապետության «իշխանությունները» փորձում են փոխհատուցել Բրյուսելում կրած նվաստացումը: 

«Մինչ մենք ամեն ինչ լուծում ենք երկխոսության միջոցով, Կուրտին և մյուսները «խնդիրներ են լուծում» սադրանքներով` Կոսովոյի հյուսիսը գրավելու և իրենց մոլուցքն իրականացնելու համար: Նրանք փորձում են քրեականացնել հյուսիսը»,- նշել է քաղաքական գործիչը։

 

612