Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից 35 կմ հյուսիս-արևմուտք՝ Ստարա Պազովա բնակավայրի մոտ, ՄիԳ-29 կործանիչ է կործանվել։ Օդաչուն զոհվել է։
Սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռը պատկանել է Սերբիայի ռազմաօդային ուժերի 204-րդ ավիացիոն բրիգադին, որը տեղակայված է Բատայնիցայի ռազմական օդանավակայանում։
Կործանիչն ընկել է գյուղատնտեսական դաշտում՝ բնակելի շինություններից հեռու, և ամբողջությամբ ավերվել։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Աղետի վայրը շրջափակված է զինծառայողների, ոստիկանության և ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու շտապօգնության խմբերը։
Սերբիայի պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։ Կործանման պատճառները պարզվում են։