Չիլիի ընդդիմադիր կուսակցությունները նախաձեռնել են նախագահ Սեբաստիան Պիներային իմպիչմենտի ենթարկելու սահմանադրական գործընթաց՝ Պանդորայի փաստաթղթերի հրապարակումից հետո;
«Մենք սահմանադրական մեղադրանքն ենք առաջադրում հանրապետության նախագահի դեմ՝ Պանդորայի թղթապանակի լրագրողական հետաքննության ընթացքում բացահայտված գործողությունների համար»,- ասել է ընդդիմադիր կուսակցության անդամը:

Ըստ Պանդորայի փաստաթղթերի հետաքննության՝ 2010-ի դեկտեմբերին` Պիներայի առաջին նախագահական ժամկետի օրոք, նրա ընտանիքը 152 մլն դոլարով վաճառել էր իր բաժնեմասը Dominga-ում: Գործարքի մի մասն անցկացվել էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Ըստ հետաքննության` վճարումը բաժանվել էր երեք մասի, որոնցից վերջինի վճարումը կախված էր նրանից` արդյոք կառավարությունն այն տարածքը, որտեղ գտնվում է հանքը, որպես արգելոց կհայտարարի:

282