Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը տառապում է լյարդի էնցեֆալոպաթիայով: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտնել են չեխական մի շարք ԶԼՄ-ներ՝ հղում անելով նախագահի շրջապատից երեք աղբյուրների, այդ թվում՝ պետական ​​կառավարման մարմիններին ու բժշկական հատվածին:

«Զեմանը, ի թիվս այլ բաների, տառապում է լյարդային էնցեֆալոպաթիայով, որը լյարդի սուր կամ քրոնիկ անբավարարության հետևանքով առաջացած լուրջ բարդություն է: Այն արտահայտվում է տարբեր հոգեբանական և նյարդաբանական ախտանիշներով և կարող է առաջանալ լյարդի ցիռոզի հետևանքով»,- հայտնում են չեխական պարբերականները:
Այս հիվանդությունը բացասաբար է անդրադառնում ուղեղի գործունեության վրա, հետևաբար, ըստ հրապարակումների, սա թույլ չի տալիս  չեխ առաջնորդին պետության ղեկավարի պարտականությունները կատարել։

523