«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի միջազգային ժյուրին ներկայացրեց բիենալեի մրցանակակիրներին
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և համառ ջանքերով Երևանում, 2021 թ. հոկտեմբերի 8-ին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային ժյուրիի անդամների, միջազգային և տեղի արվեստագետների ու այլ հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ «Գեղարվեստական տպագրության միջազգային Երրորդ բիենալե, Երևան 2021»-ի բացման հանդիսավոր արարողությունը։ 53 երկրի 353 արվեստագետի շուրջ 500 աշխատանք ներկայացնող լայնածավալ այս միջազգային ցուցահանդես-մրցույթի բացմանը հաջորդող երկու օրերի ընթացքում միջազգային ժյուրին լծվեց ընտրական երկրորդ փուլի աշխատանքներին։ Արդյունքում՝ ներկայացված աշխատանքներից առանձնացվեցին չորս մրցանակների՝ Գլխավոր, Առաջին, Երկրորդ և Երրորդ, ինչպես նաև Հատուկ մրցանակների ու Պատվոգրերի արժանացած աշխատանքները։ Մրցանակակիր աշխատանքների և դրանց հեղինակների մասին Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի միջազգային ժյուրին հայտարարեց 2021 թ. հոկտեմբերի 11-ին՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ. Մրցանակներ Գլխավոր մրցանակ՝ Լուկաշ Բուտովսկի (Լեհաստան) Առաջին մրցանակ՝ Հերման Նորդերմեեր (Նիդերլանդներ) Երկրորդ մրցանակ՝ Միլոշ Վուչեն (Բոսնիա և Հերցոգովինա) Երրորդ մրցանակ՝ Չանդրեշեկհար Վագմարե (Հնդկաստան) Պատվոգրեր Դավիդա Քիդ (Կանադա) Կամրուզաման (Բանգլադեշ) Քիթ Չիրաչայսակուլ (Թայլանդ) Լուկաշ Կասպրչիկ (Լեհանստան) Աննա Տրոյանովսկա (Լեհաստան) Յան Մոսկալա (Լեհաստան) Մալգոժատա Խոմիչ (Իտալիա) Պատրիցիա Պոդկոչելնի (Լեհաստան) Վիկտոր Մանուել Էրնանդես Կաստիլիո (Մեքսիկա) Սիրին Անուշ Մխիթարյան (Հայաստան) Տոմաշ Կուկավսկի (Լեհաստան) Յիմին Վան (Չինաստան) Ժյուրիի հատուկ մրցանակ՝ Քշիշտոֆ Շվենտեկ (Լեհաստան) Խուեյ Ծու Չան (Թայվան) «Ռուսկի դոմ» Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հատուկ մրցանակներ Ժաննա Կվիտկո (Ռուսաստան) Վլադիմիր Զուև (Ռուսաստան) Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հատուկ մրցանակ Շաբնամ Քարփասանդ (Իրան) Մեկ անգամ ևս նշենք, որ գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն երրորդ անգամ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի Հանրապետության նախագահի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի, Երևանում Գյոթե կենտրոնի և Երևանում «Ռուսկի դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցության շնորհիվ։ Հիշեցնենք, որ հայ արվեստասեր հանրության և երևանյան հյուրերի համար մրցույթ-ցուցահանդեսը կգործի մինչև 2021 թ. նոյեմբերի 18-ը։

14 Հոկտեմբեր, 2021 21:48
1414
«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորությունը պարունակում է 3 գույն՝ իր 1 600 000 երանգներով
09 Նոյեմբեր, 2023 01:19
2021 թ. Երևանում երրորդ անգամ կայանալու է Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե
30 Սեպտեմբեր, 2021 02:27
ՏՈԿԻՈ2020․Դալալոյան Արթուրը ելույթ չի ունենալու օլիմպիական խաղերում
19 Հուլիս, 2021 16:30
Նույնականացման քարտերի տպագրության օրական ծավալը կկրկնապատկվի. Կառավարությունը լազերային համակարգեր է ձեռք բերել. Սարգսյան (տեսանյութ)
30 Ապրիլ, 2025 13:19
2021 թ. Երևանում երրորդ անգամ կայանալու է Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե
30 Սեպտեմբեր, 2021 02:27
«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ին ընդառաջ (լուսանկարներ)
21 Մայիս, 2021 19:38
Ֆրոնթ և բեք օֆֆիսների մասով որևէ պայմանավորվածություն 3-րդ երկրի հետ չկա․ Միրզոյան (տեսանյութ)
26 Մայիս, 2026 18:11
Վարչապետ Փաշինյանը մի խումբ քաղաքացիների հետ այցելել է Կիրանցի դպրոց և Սբ Երրորդություն եկեղեցի 108
06 Դեկտեմբեր, 2025 18:42
Ի՞նչ տարբերություն կա Երրորդ և Չորրորդ Հանրապետությունների միջև. Փաշինյան․ տեսանյութ
08 Հոկտեմբեր, 2025 13:28
«Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես
26 Մայիս, 2026 16:50
Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է
22 Մայիս, 2026 11:05
Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը միջուկային անվտանգության միջազգային ջանքերին
30 Ապրիլ, 2026 22:16
«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ին ընդառաջ (լուսանկարներ)
21 Մայիս, 2021 19:38