Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության չկարգավորման դեպքում աշխարհը կարող է կանգնել Երրորդ համաշխարհային պատերազմի առաջ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր գործ է անում՝ փորձելով կանխել հակամարտության սրումը։

«Եթե մենք կանգ չառնենք և շարունակենք շարժվել էսկալացիայի ճանապարհով, ապա անպայման կհասնենք Երրորդ համաշխարհային պատերազմին։ Իսկ թե ինչով այն կավարտվի, արդեն բացահայտ խոսում են նաև խոշոր քաղաքական գործիչները։ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ էլ միջուկային հարվածից թաքնվել հնարավոր չի լինի։ Ուստի, գիտակցելով դա, թե ոչ, Թրամփը մեծ գործ է անում՝ կանգնեցնելով էսկալացիան։ Կարևոր չէ, թե ինչ պատճառներով»,- հայտարարել է Բելառուսի նախագահը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային չորրորդ համաժողովում։

84