Այսօր իր ծննդյան 66-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ 

Araratnews.am-ի անձնակազմը շնորհավորում է  Խոակին Կապառոսի ծննդյան տարեդարձը՝ մաղթելով նրան նորանոր հաղթանակներ, առողջություն և երկար տարիների կյանք։

Հիշեցնենք, որ իսպանացի մարզիչը Հայաստանի հավաքականը գլխավորեց 2020 թվականի մարտին։ Ազգերի լիգայի խաղարկությունում մեր ընտրանին Կապառոսի գլխավորությամբ հաղթող ճանաչվեց C դիվիզիոնի իր խմբում։

ԱԱ-2022-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է J խմբում և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

595