20։00 դրությամբ Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել են 8085 ընտրող կամ ընտրողների 44%։ Այս մասին Araratnews.am թղթակցին հայտնել են թիվ 38 ՏԸՀ֊ից։

Դիլիջանում ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի և խախտումների։ 20։00 փակվել են բոլոր 18 ընտրատեղամասերը, այս պահին ընթանում է ձայների հաշվարկի պրոցես։

Հիշեցնենք, որ Դիլիջանում ընտրապայքարի մեջ էին մտել ՔՊ, Հայրենիք, ՔՈ, Ապրելու երկիր և Հանրապետություն կուսակցությունները։

1366