84 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուէլը:

Մահվան պատճառ է դարձել COVID-19 հիվանդությունը:

Նախկին բարձրաստիճան զինվորական Քոլին Փաուէլը Ամերիկայի առաջին սեւամորթ պետքարտուղարն էր՝ այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2001-2005 թվականներին Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում:

2001 թվականին Քոլին Փաուէլը Քի Վեսթում մասնակցել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի բանակցությունների մեկնարկին:

801