Հոկտեմբերի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին:

«Հայկ Կոնջորյանը կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերը, դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Խմբակցության ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցին:

Նշվել է, որ Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար:

Կարևորվել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը: Հայկ Կոնջորյանը վերահաստատել է ՀՀ իշխանությունների հանձնառությունը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում, ինչի ամենավառ ապացույցը 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին:

1017