2021թ․-ի երրորդ եռամսյակում ԵԱՏՄ ֆոնդային բորսաները շարունակում են աճել։ Առևտրի ընդհանուր ծավալը հասել է 3,6 տրլն դոլարի, որը 9%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամենամեծ աճը գրանցել են Հայաստանի և Ղազախստանի բորսաները։ Հայաստանում այն աճել է 35%-ով։

2021 թվականի երրորդ եռամսյակում խոշորագույն ապրանքային բորսաներում առևտրի ծավալները հասել են 7,7 միլիարդ դոլարի՝ 49%-ով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Առևտրի առաջատարներն են նավթամթերքները և թանկարժեք մետաղները:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրների հետ արտաքին առևտրի ծավալին 2021թ․ հունվար-օգոստոսին՝ այն կազմում է  522 մլրդ ԱՄՆ դոլար, որը մեկ երրորդով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այն 2019թ․-ի հունվար-օգոստոսին գերազանցվել է 9.8%-ով: Արտահանումն աճել է 38.5%-ով, ներմուծումը` 24.5%-ով:
 

1800