Ռուսաստանի Դաշնության վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտահետազոտական «Վեկտոր» կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության «դելտա» շտամի լուսանկարը՝ ֆիքսված էլեկտրոնային մանրադիտակով:

«Վիրուսն արհեստականորեն աճեցվել է աֆրիկյան կանաչ կապիկի երիկամի էպիթելային բջիջների վրա»,- նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

«Վեկտոր» պետական գիտական կենտրոնը հրապարակել է դելտա շտամի առաջին լուսանկարը՝ նկարահանված էլեկտրոնային մանրադիտակի տեսախցիկով:

«Դելտա»-ին բաժին է ընկնում աշխարհում վարակման դեպքերի գրեթե 100%-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ քովիդի «դելտա» շտամը հայտնաբերվել է 2020 թվականի հոկտեմբեր ամսին: Այն առանձնանում է օրգանիզմն արագ ախտահանելով: Բացի դրանից, երկար է տևում վիրուսի դուրս գալն օրգանիզմից, այդ պատճառով բժիշկները շատ հաճախ չեն կողմնորոշվում՝ ե՞րբ է մարդը լիովին բուժվում «դելտա» շտամով վարակվելուց հետո:

Գլխավոր ախտանշաններն են գլխացավ, կոկորդի ցավ, քթից արտադրություն, բարձր ջերմություն, սակայն համի, հոտի կորուստ «դելտա»-ի ժամանակ չի գրանցվում: Մասնագետները նշում են նաև, որ «դելտա»-ն առաջացնում է փորացավ, սրտխառնոց: Հնարավոր է արագ հոգնածություն, դեպրեսիայի և հուսահատության զգացում։

2021 թվականին «դելտա»-ն տարածվեց 193 երկրում, իսկ աշխարհում դարձավ գերակշռողը՝ քովիդի հետ համեմատած: Ռուսաստանում առաջին անգամ տարածվեց 2021-ի ապրիլին, մեզ մոտ՝ Հայաստանում, այն առաջին անգամ հայտնաբերվեց այս տարվա օգոստոսի 2-ին: Սեպտեմբերից շտամը 97 տոկոսով գերակշռում է քովիդի մյուս մուտացիաների համեմատ աշխարհի բոլոր երկրներում:

776