Բժիշկ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանն Araratnews.am -ին տված հարցազրույցում ասաց, որ ի տաբերություն «դելտա» - ի «օմիկրոն» շտամը 10 անգամ ավելի վարակելի է։

«Եթե չեմ սխալվում, «օմիկրոն» - ն արդեն 6-րդ շտամն է եւ դրանցից ամենաուժեղը «դելտա» -ներ, որովհետեւ այն ավելի շատ էր ախտահարում թոքերը։ «Օմիկրոն» - ը շատ ավելի վարակելի է, քան «դելտա» -ն, քանի որ ունի 30-ից ավել մուտացիա։ Ի տարբերություն «դելտա» -ի «օմիկրոն» - ը չունի արտահայտված թոքաբորբ առաջացնելու հատկություն, բայց 10 անգամ ավելի վարակելի է եւ ավելի թեթեւ ընթաղք ունի», - ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ հատկպես պատվաստվածների մոտ «օմիկրոն» - ի դեպքում ջերմություն չի լինում կամ լինում է շատ թույլ։ Բժշկի խոսքով, «օմիկրոն» - ին հատուկ են կոկորդի խզվածությունը, ձայնի կտրվելը, հարբուխային երեւույթները եւ չոր հազը, բայց այն չի արտահայտվում թոքաբորբով ՝ ի տարբերություն «դելտա» - ի։

Լամարա Մանուկյանը նշեց, որ կարելի է վարակվել կորոնավիրուսի 2 շտամով միանգամից եւ «օմիկրոն» շտամի դեպքում մինչև 5 տարեկան երեխաները թիրախավորված են։

Մանրամասները ՝ տեսանյութում։

 

1664