Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է բացվել

Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման կապակցությամբ այդ քաղաքում գտնվող` Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիայի հետ։ Այդ մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև տնտեսական, մշակութային, սպորտային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները։
Քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիան ցանկություն է հայտնել Տոռեմոլինոսի պատվիրակության հետ 2022 թ․ ապրիլ-մայիս ամիսներին այցելել Հայաստան։
26 Հոկտեմբեր, 2021 19:39
373
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում
10 Հունիս, 2025 15:01
Լեռնային Ղարաբաղի հայությունը դարձավ Հայոց ցեղասպանության անպատժելիության հետևանքի կրողը. Անդրանիկ Գրիգորյան
25 Ապրիլ, 2025 17:13
Ամենամյա ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին
25 Ապրիլ, 2025 13:41