
Արին Բերդի փողոցում գտնվող «Արմենիան Տիտանիում Փրոդաքշն» ընկերության տանիքում բռնկված հրդեհը մարվել է։ Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 13։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի 3/21 հասցեում։ Հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցի թիվ 3/21 հասցեում գտնվող «Արմենիան Տիտանիում Փրոդաքշն» ՍՊԸ-ի պահեստի (2400 քմ) տանիքում։
Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։23-ին, մարվել՝ 16։50-ին։ Այրվել են տանիքի պենոպլեքսե և ապակեբամբակյա երկշերտ միջնորմները (մոտ 1200 քմ), պահեստավորած ապակեբամբակ (մոտ 2 քմ)։