Առողջպահանության նախարարությունն արձագանքել է այսօր շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդների իրականացրած բողոքի ակցիային

Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Երևանի շտապբուժօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մի քանի վարորդի բողոքի ակցիային, ընդգծում է, որ առողջապահական համակարգի ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի և անընդունելի է աշխատանքը առժամանակ դադարեցնելը:
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
«Միևնույն ժամանակ, առողջապահության նախարարությունը շարունակում է գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, պատրաստ է լսել ու քննարկել քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը:
Վստահ ենք նաև, որ քաղաքապետարանը կապահովի շտապօգնության «1-03» ծառայության բնականոն գործունեությունը»,- ասված է գրառման մեջ:
02 Նոյեմբեր, 2021 17:13
333
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը
19 Հուլիս, 2022 16:09
Շտապ օգնության 2005 կանչ «Արմեդ» համակարգում մուտքագրվել է կրկնակի, ձևակերպվել իբրև պետպատվեր. հարուցվել է քրգործ
16 Հունիս, 2022 13:40
Ավտովթար Երևանում. հոսպիտալացվել են բժիշկն ու բուժքույրը
09 Հունիս, 2022 15:29