Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  

Ժամը 16:20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Քարվանսարայի» դիմաց, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արման Սիմոնյանի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ, 29-ամյա Հայկ Մանասյանի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Ա. Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը:  

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 

324