ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավ մտել են Բաթումի նավահանգիստ
ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավ է ժամանել Վրաստան: Կործանիչ «Porter»-ը և ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի «Mount Whitney» ֆլագնավը մտել են Բաթումի նավահանգիստ։ Այս մասին նոյեմբերի 8-ին հայտնել են ամերիկյան դեսպանատանը։
«Բարի գալուստ։ Հինգ տարի անց ֆլագման «Mount Whitney»-ը վերադարձավ Վրաստան: Սա նրա համար ծանոթ նավահանգիստ է։ «Մաունթ Ուիթնին» այստեղ է արդեն հինգերորդ անգամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկու նավերի անձնակազմի գործողությունները ուշադիր վերահսկում են Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները։
Ամերիկացիներն ավելի վաղ հայտարարել էին Սև ծովում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու մտադրության մասին։
08 Նոյեմբեր, 2021 18:21
1357
ՆԱՏՕ-ն միտումնավոր սնուցում է «չինական սպառնալիքի» միֆը․ Չինաստանի ԱԳՆ
10 Հուլիս, 2026 16:10
Էրդողանը ՆԱՏՕ-ի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել
09 Հուլիս, 2026 17:33
ՆԱՏՕ-ի Պաշտպանական արդյունաբերության ֆորումում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր․ Türkiye
08 Հուլիս, 2026 11:00