Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ Araratnews.am-ի տաղավարում  քննարկել ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, իրադրությունը կայունացնելու համար անհրաժեշտ քայլերը, խոսել` Ալիևի նկրտումների, շարունակվող ագրեսիվ քաղաքականության և միջազգային կառույցների արձագանքի մասին:

Փերձագետը, անդրադառնալով Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում ադրբեջանական անցակետեր տեղադրելու փաստին, արձանագրում է, որ ստեղծված իրավիճակում ակնկալել, թե լուծումները կամ առաջարկվող հնարավոր տարբերակները կարող են լինել մեզ համար միանշանակ լավը` քաղաքական կարճատեսություն է. «Չի կարող լինել այն բացարձակ արժեքը, որը մենք բոլորս ակնկալում ենք և, իհարկե, իրավունք ունենք ակնկալելու, որովհետև սա մեր պետությունն է, մեր պետության քաղաքականությունն է: Միևնույն ժամանակ, մեր վերլուծություններում և մեր գանահատականներում պետք է կարողանանք մշտապես մեզ բերել այն ժամանակահատված, երբ սկսվեց պատերազմը»:

Հայկ Մագոյան

Մանրամասները` տեսանյութում:

 

2938