«Երեկ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից և երեքն էլ ըստ էության ընդունելի են եղել մեզ համար, և շարունակում են ընդունելի մնալ»,- այս մասին այսօր գործադիրի նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել,  որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք` այսօր տեղի ունեցավ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի հերթական նիստը:

 

556