Միջերկրական և Սև ծովերում ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ իրականացված բոլոր գործողություններն ավարտվել են, իսկ ամերիկյան «Mount Whitney» նավը վերադառնում է իտալական Գաետա նավահանգիստ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի հրամանատարությունը։

«Միջազգային ջրերում անցկացվող այս սովորական գործողություններն ու զորավարժությունները ընդգծում են ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:
«Mount Whitney» կործանիչը, որը նոյեմբերի 4-15-ը գտնվել է Սև ծովում, շրջել է Թուրքիայի, Վրաստանի և Ռումինիայի նավահանգիստներում՝ շփվելով Բուլղարիայի, Ռումինիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Վրաստանի նավերի և լողացող նավերի հետ։

388