Աֆղանստանում, նախնական տեղեկություններով, Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի կա:

Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկությունը Աֆղանստանից մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների տարհանելու մասին:

«Սա նախնական տեղեկատվություն է»,- ընդգծեց ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ լրացուցիչ մանրամասներ լինելու դեպքում տեղյակ կպահի:

196