Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ26-21.2-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 10:00-ին՝ ք․ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

• անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
• կրթության վերաբերյալ փաստաթուղթ (դիպլոմ).
• աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
• արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ26-21.2-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Աշխատավայրի հասցեն է՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տերյան 89:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-515-756 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն [email protected] Էլեկտրոնային փոստի հասցեին:

1247