Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են անում անհապաղ վերականգնել ՄԱԳԱՏԷ-ի մուտքը Քարաջի ատոմային օբյեկտ։ Այս մասին ասվում է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն:
«Չնայած սեպտեմբերին կայացած բանակցությունների ընթացքում Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնմանը, Իրանը շարունակում է մերժել ՄԱԳԱՏԷ-ի մուտքը Քարաջում գտնվող TESA օբյեկտ: Այն փաստը, որ Իրանը լիովին չի կատարել ձեռք բերված համաձայնությունը, խիստ մտահոգիչ է և կասկածի տակ է դնում Իրանի բարեխղճորեն գործելու պատրաստակամությունը: Մենք կոչ ենք անում Իրանին շտապ վերականգնել ՄԱԳԱՏԷ-ի մուտքը Քարաջում գտնվող օբյեկտ»,- ասված է հայտարարության մեջ:

Երկրները նշել են, որ  վերադառնում են Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։
«Մենք պատրաստ ենք վերադառնալ Վիեննայում բանակցություններին՝ հիմնված բարեխղճության սկզբունքների վրա, որպեսզի վերականգնենք աշխատանքը այն փուլում, որտեղ մենք դուրս ենք եկել բանակցություններից»,- ասվում է հայտարարության մեջ:
Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը Վիեննայում նախատեսված է նոյեմբերի 29-ին։

604