Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի իրավապահ մարմինները նոյեմբերի 5-ին հանրապետության ողջ տարածքում անցկացված համազգային բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել են 642 մարդու։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներին։

Նախօրեի երեկոյան՝ փողոցային ցույցերի հիմնական մասի ավարտից հետո, նախարարությունը հայտնել էր 448 ձերբակալվածի մասին։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաների ագրեսիվ տրամադրված մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել Բորդոյում, Լիոնում, Թուլուզում և Փարիզում։

Ֆրանսիայում բողոքի ցույցերը շարունակվում են։ Դրանց արդեն մասնակցել է տասնյակ քաղաքներից ավելի քան 250 հազար մարդ։

 

163