Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի Լոթարինգիա շրջանում գտնվող Սեն-Նիկոլա-դը-Պորի բազիլիկայից գողացել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի մասունքները, որից հետո հրկիզել են դրանք։ Այս մասին հայտնել է Սուրբ Նիկոլայի ծխական համայնքը՝ իր ֆեյսբուքյան էջում։

Հրապարակման համաձայն՝ նոյեմբերի 2-ին՝ երկուշաբթի օրը, բազիլիկի վանահայրը դիմել է Դոմբալ-սյուր-Մյորի ոստիկանության բաժին։ Նա հայտնաբերել է, որ անհետացել է Միրա քաղաքի արքեպիսկոպոս Սուրբ Նիկոլայի թանկարժեք մասունքները պարունակող մասունքատուփը։

Ծխական համայնքի տվյալներով՝ իրավապահներին կարճ ժամանակում հաջողվել է պարզել գողությունը կատարած անձի ինքնությունը և ձերբակալել կասկածյալին։

Հարցաքննության ընթացքում տղամարդը խոստովանել է կատարածը՝ պատմելով, որ կոտրել է ցուցափեղկը, ապա այրել և փշրել մասունքը։

145