Շարունակում ենք ուշադիր հետևել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ նշելով, որ շարունակում են ուշադիր հետեւել դրան։
Նա չի պատասխանել հարցին, թե արդյոք Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին կամ երկկողմ խողովակներին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված։ Զախարովան շեշտել է, որ իրավիճակը նախորդ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀԱՊԿ քարտուղարությունը։
«Կարող եմ ասել, որ ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ սահմանային լարվածությունն օպերատիվ կերպով հանվել է։ Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, զինվորականների եւ սահմանապահների գծով շփումներ են իրականացվում»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
25 Նոյեմբեր, 2021 20:33
1067
Բացառիկ մանրամասներ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրից. ինչպես ենք հաշտվելու․ տեսանյութ
11 Օգոստոս, 2025 22:31
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը հետևել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին
19 Հունիս, 2025 16:30
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կենտրոնական դեր է խաղում Հրվ․ Կովկասում կայունության համար․ ՀԱՊԿ շտաբի պետ
30 Հունվար, 2025 13:24
Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1,5 տարի
10 Սեպտեմբեր, 2025 19:27
Նախագծով ամրագրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի հիմնարար կարգավորումները
05 Սեպտեմբեր, 2025 14:26
Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն
04 Սեպտեմբեր, 2025 12:21
Պետք է համակցվի հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ակտիվ մասնակցության հետ․ Զախարովան՝ TRIPP-ի մասին
12 Սեպտեմբեր, 2025 15:01
Ռուսական կողմը սպասում է Թրամփի պատասխան այցին․ Զախարովա
03 Սեպտեմբեր, 2025 11:42
Ռուսաստանը չի առաջարկել Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման արտատարածքային ռեժիմ․ Զախարովա
29 Օգոստոս, 2025 17:02