Իսրայելում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովը հաստատել է երկրի սահմանների փակումը բոլոր օտարերկրացիների համար 14 օրով՝ Omicron նոր շտամի բռնկման պատճառով։ Այս մասին ասված է շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Որոշումները ուժի մեջ կմտնեն կիրակի (նոյեմբերի 28, 2021) կեսգիշերից մինչև երկուշաբթի (նոյեմբերի 29, 2021) և ուժի մեջ կլինեն 14 օր:

Բոլոր օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Իսրայել՝ բացառությամբ հատուկ հանձնաժողովի կողմից հաստատված դեպքերի: General Security (SHABAK)-ը կակտիվացնի բջջային հեռախոսների մոնիտորինգը՝ նոր Omicron շտամով հաստատված վարակվածներին հետևելու, նրանց գտնվելու վայրը որոշելու և վարակների շղթան ընդհատելու համար: Պատվաստված կամ ապաքինված իսրայելցիները Իսրայել ժամանելուն պես պետք է կատարեն ՊՇՌ  թեստ, այնուհետև անցնեն տնային մեկուսացման»,- ասված է կառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով հաղորդագրության մեջ։

Չպատվաստվածները յոթ օր կմնան ինքնամեկուսացման մեջ՝ պայմանով, որ կորոնավիրուսի երկրորդ թեստը բացասական լինի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր COVID շտամի պատճառով Իսրայելը հայտնվել է արտակարգ դրության շեմին։ Կառավարությունը արգելքներ է սահմանել հարավային Աֆրիկայի յոթ երկրներ ճանապարհորդելու համար:

armtimes.com

436