Ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից
Ադրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։ Վարչական ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։ Հիշեցնենք` ադրբեջանական զորքերն այս տարվա մայիսի 12-ից Սյունիքի մարզի ուղղությամբ խորացել էին 3 կմ և, ըստ էության, զավթել ՀՀ ինքնիշխան տարածքը։ Այլ ուղղություններով հետ քաշվելու վերաբերյալ տեղեկատվություններ այս պահին չկան։ Հայտնի չէ նաև, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է ադրբեջանական զորքը հետ քաշվել։
30 Նոյեմբեր, 2021 15:30
2854
Սյունիքում 72-ամյա տղամարդը տան պատշգամբում եռակցման աշխատանքներ կատարելիս վայր է ընկել և հիվանդանոցում մшհացել
12 Հոկտեմբեր, 2026 20:31
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ
22 Սեպտեմբեր, 2026 20:55
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում
15 Օգոստոս, 2026 11:02